Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները բարդ շրջան են ապրում․ Պեսկով

21/07/2025 14:21 Միջազգային

Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն, բայց ներկայումս դժվարին շրջան են ապրում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, ամուր հիմք կա, երկու երկրների շահերի համընկնում կա, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն կա։ Սակայն երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդպիսի շրջաններից մեկն է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Մենք հույս ունենք, որ այս շրջանը կանցնի», – ընդգծել է Պեսկովը։

Պեսկովը նաև հայտարարել է՝ եթե Ադրբեջանը որոշի դատի տալ Ռուսաստանին, Մոսկվան կսպասի պաշտոնական դատավճիռներին։

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում հետապնդվում են միայն օրենքը խախտող ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ ՌԴ-ի համար կարևոր է, որ Ադրբեջանում հարգեն ռուսաստանցիներին։

–00—ՅՄ