Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում:
Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրաեռյակի» սպառնալիքները՝ ակտիվացնելու snapback մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:«Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա եռակողմ հանդիպում (…) Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև, որի գլխավոր թեմաներից մեկը կդառնա միջուկային խնդրի, մասնավորապես, պատժամիջոցների վերադարձի հարցի քննարկումը», – ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է նաև, որ հանդիպումը չի լինելու արտգործնախարարների մակարդակով։ Դիվանագետի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում համընկնում են ու երեք երկրները պահպանում են լավ հարաբերությունները։
—00—ՄԱ