Ռուսաստանը հարվածել է Կիևի բնակելի շենքերին և մետրոյի կայարանին․ կա զոհ

21/07/2025 10:42 Միջազգային

Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 21-ի գիշերը հարձակվել են Կիևի վրա, հայտարարել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Նրա խոսքով, մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել բնակելի շենքերում, սուպերմարկետում, ոչ բնակելի շենքերում, մանրածախ առևտրի և պահեստային տարածքներում։

Բացի այդ, հարձակման հետևանքով վնասվել է Լուկյանովսկայա մետրոյի կայարանի մուտքը։

Տկաչենկոյի խոսքով, բեկորներ են ընկել նաև մանկապարտեզի տարածքում։

Կիևի մի քանի փողոցներում երթևեկությունը կաթվածահար եղել։

–00—ՅՄ