Իրանը Ստամբուլում բանակցություններ կվարի «Եվրաեռյակի» երկրների հետ

21/07/2025 09:22 Միջազգային

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը Իսլամական Հանրապետության և «Եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև տեղի կունենա հուլիսի 25-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը տեղի կունենա արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով»,- իրանական պետական հեռուստառադիոընկերությանն ասել է Բաղային։ Հանդիպումը կայանալու է Ստամբուլում։

Իրանական կողմը ներկայացնելու են Մաջիդ Թահթ-Ռավանչին և Քազեմ Գարիբաբադին։

—00—ՄԱ