Թրամփը խոստացել է օգնել ԱՄԷ-ում ապաստան գտած աֆղան փախստականներին

20/07/2025 22:41 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է աջակցություն ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող աֆղան փախստականներին, որոնց երկրի իշխանությունները կարող են արտաքսել իրենց հայրենիք, որը 2021 թվականից գտնվում է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ: Թրամփը այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում:

«Ես այսուհետ կփորձեմ փրկել նրանց», – գրել է նա։

–00—ՅՄ