Սպիտակ տունը մտահոգված է Նեթանյահուի ապակառուցողական գործողություններով․ Axios

20/07/2025 20:49 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները խիստ վրդովված են Իսրայելի կողմից Սիրիային այս շաբաթ հասցված հարվածներից և հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները որակել են ապակառուցողական, հաղորդում է ամերիկյան Axios ինտերնետային պորտալը։

«Չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարին, որը դադարեցրեց Սիրիայում լարվածության սրումը ուրբաթ օրը, Սպիտակ տունը շաբաթվա արդյունքում զգալիորեն ավելի մտահոգված է Նեթանյահուի և տարածաշրջանում նրա քաղաքականության համար»։

Հրատարակության համաձայն՝ որոշ ամերիկացի պաշտոնյաներ ընդգծում են, որ «Նեթանյահուն անկառավարելի է»։

–00—ՅՄ