«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչը մեկնաբանել է ռուսական օդանավակայաններում ստեղծված իրավիճակը

20/07/2025 18:59 Միջազգային

«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն տեսանյութ է ձայնագրել օդանավակայաններում սահմանափակումների պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչն ասել է, որ ինքը նույնպես մի քանի ժամ է, ինչ ինքնաթիռում է և համբերատար սպասում է մեկնմանը, քանի որ դա կապված է անվտանգության հետ։

«Ինչպես շատերը հիմա, ես էլ մի քանի ժամ է, ինչ ինքնաթիռում եմ։ Ես տեսնում եմ բաժանորդների մեկնաբանությունները։ Ինչպես շատերը, ես էլ անհանգստացած եմ։ Բոլոր ավիացիայի մասնագետները, ավիաընկերության աշխատակիցները, օդանավակայանները փորձում են նվազագույնի հասցնել ուղևորների անհարմարությունը», – նշել է Կորենյակոն։

Ավելի վաղ՝ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ ռուսական մի շարք օդանավակայաններից չվերթեր են հետաձգվել: Նշվում է, որ  պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է:

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքեջի չվացուցակի՝ Ռուսաստանից չվերթեր են հետաձգվել նաև դեպի Հայաստան:

–00—ՅՄ