Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

20/07/2025 17:26 Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին, ով գնահատական է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացմանը, կիրակի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին։ Իրանի ներկայացուցիչը, իր ղեկավարության հանձնարարությամբ, գնահատական է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացմանը», – ասել է նա։

«Ռուսական կողմը հայտնել է հայտնի դիրքորոշումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և իրանական միջուկային ծրագրի հետ կապված հարցերի քաղաքական լուծմանը», – նշել է Պեսկովը։

–00—ՅՄ