Սիրիայում հայտարարել են աս-Սուեյդայում զինված բախումների ամբողջական ավարտի մասին

20/07/2025 16:34 Միջազգային

Սիրիայի աս-Սուեյդա քաղաքում զինված բախումները  դադարել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է SANA գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբան։

«Այս պահին աս-Սուեյդայում այլևս անօրինական զինված խմբավորումների զինյալներ չկան, բախումները դադարել են ամբողջ քաղաքի տարածքում», – ասել է նա:

Երկրի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ անմիջապես աս-Սուեյդա է ուղարկում անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով հագեցած 20 շտապօգնության մեքենա։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ երկրի հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ։

Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ Սիրիայի բանակը հայտարարել է, որ սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից։

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան էլ հայտարարել էր աս-Սուեյդա նահանգում անհապաղ հրադադարի մասին։

–00—ՅՄ