Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. Հաջիև

20/07/2025 16:14 Միջազգային

Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի։ Այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով Աբու Դաբիում Ալիևի և Փաշինյանի հանդիպմանը։

«Մենք կարծում ենք, որ այս ձևաչափը թույլ տվեց կողմերին հասնել շոշափելի առաջընթացի։ Մասնավորապես, դրական առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ», – ասել է նա:

–00—ՅՄ