Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում եռօրյա զnրավարժություններ կանցկացնեն

20/07/2025 13:59 Միջազգային

Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անձնակազմի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Tasnim-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կողմից կազմակերպված ծովային որոնողական-փրկարարական վարժանքները կանցկացվեն Կասպից ծովում՝ հուլիսի 21-ից երեք օր շարունակ:

Այս զորավարժությունները տեղի կունենան իրանական բանակի նավատորմի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի նավատորմի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

–00—ՅՄ