Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մարվել է 42 անտառային հրդեհ

20/07/2025 12:09 Միջազգային

Վերջին 24 ժամվա ընթացքում անտառային հրշեջ ծառայությունները Ռուսաստանում մարել են 732 հեկտար տարածք զբաղեցնող 42 հրդեհ։

«Տարածաշրջանային անտառային դիսպետչերական ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում անտառային հրշեջ ծառայությունները մարել են 732 հեկտար տարածք զբաղեցնող 42 հրդեհ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կիրակի գիշերը Ռուսաստանում գրանցվել է 4981 հեկտար տարածք զբաղեցնող 54 հրդեհ, որոնք ակտիվորեն մարվել են։ Հրդեհների ամենամեծ տարածքը գրանցվել է Կրասնոյարսկի երկրամասում՝ 14 հրդեհ, որը զբաղեցնում էր 3448 հեկտար տարածք։

–00—ՅՄ