Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

19/07/2025 17:44 Միջազգային

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։

«Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության մեջ է», – գրել է նա։

Շմիգալի խոսքով, մնացածը կժամանի «առաջիկա ամիսներին»։ «Այս նշանակալի ուժեղացումը 245 միլիոն դոլարի օգնության փաթեթի մի մասն է, որը կազմում է Ավստրալիայի կողմից հակամարտության սկզբից ի վեր տրամադրված ընդհանուր 1,5 միլիարդ դոլարի մի մասը», – նշել է նախարարը։

Ավստրալիական կողմը մայիսին հայտնել էր Ուկրաինա տանկեր ուղարկելու մասին։

–00—ՅՄ