Մոսկվայի մարզում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունը կարող է լուծարվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը հայտարարել է իր ղեկավարած կազմակերպության հնարավոր լուծարման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն։
Նա վերջերս զրկվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և արտաքսվել է ազգային անվտանգության սպառնալիքի հիմքով։
«Ամենայն հավանականությամբ, կազմակերպությունը կլուծարվի, քանի որ ներկա իրավիճակում ոչ ոք չի ցանկանում աշխատել»,- հայտարարել է Իբրահիմովը։
Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ միգրացիոն օրենսդրության խախտման հիմքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Իբրահիմովը բնակվել է Ռուսաստանում ավելի քան 30 տարի։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ
-
Շարունակելու ենք պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ․ «Մայր Հայաստան»
-
Մարդիկ, հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին, համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով
-
ԱՄՆ-ն գողանում, մեր հաշվին Մեղրիի ճանապարհը Թուրքիային նվեր է տալիս, որ «Մեծ Թուրանն» իրագործի
-
Ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը բախվել է մեկ այլ մեքենայի, ապա՝ գազատար խողովակին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է