Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

19/07/2025 17:14 Միջազգային

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը։

Նշվում է, որ մոտ 10 մարդ կայուն վիճակում է, իսկ մինչև հինգը՝  ծանր վիճակում: Հրշեջ ծառայությունը միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել:

–00—ՅՄ