Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը մտադիր է սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ, Պեկինում հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով չինացի վերլուծաբանների։
Ըստ աղբյուրի՝ Պուտինն արդեն ընդունել է հրավերը, իսկ Թրամփին պաշտոնական հրավեր կուղարկվի առաջիկայում։ Չինաստանի դիրքորոշմամբ՝ նման ձևաչափով հանդիպումը կարող է «խաղաղության և կայունության հզոր ազդանշան» դառնալ։
Սի Ծինպինն ու Թրամփը նախկինում ևս փոխանակվել են այցելությունների հրավերներով, սակայն կոնկրետ օր երբևէ չի հայտարարվել։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս գագաթնաժողովը ձեռնտու կլինի Չինաստանին և Ռուսաստանին՝ արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից, սակայն Թրամփի թիմում այն կարող են ընկալել որպես պոտենցիալ քաղաքական ծուղակ՝ Չինաստանի վերահսկողությամբ միջոցառմանը «երրորդ կողմ» ներկայանալու տեսանկյունից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ