Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ

18/07/2025 19:11 Միջազգային

Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Հաղորդվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորության և Ստամբուլում դրանք ընդունելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին:

Էրդողանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Սուվեյդայից սիրիական անվտանգության ուժերի դուրսբերումից հետո բախումները սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար: Էրդողանը կարևորել է, որ Իսրայելը չխախտի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը:

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին Էրդողանի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորում գտնելու սկզբունքային տրամադրվածությունը։

–00—ՍՊ