Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան շուտով հեռահար զենք կստանա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Ուկրաինան առաջիկա շաբաթներին և ամիսներին կստանա բրիտանական և գերմանական պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցությամբ արտադրված հեռահար զենքի համակարգեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է «Ֆենիքս» հեռուստաալիքով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության հարցը, և խոսքը ոչ միայն օդային պաշտպանության, այլև հեռահար համակարգերով ավելի լավ պաշտպանվելու կարողության մասին է։ Ուկրաինան մոտ ապագայում այս ոլորտում կստանա զգալի լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական համագործակցության միջոցով», – ասել է Մերցը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ