Գերագույն ռադան հաստատել է Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

17/07/2025 14:02 Միջազգային

Ուկրաինայի Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետ։ Որոշմանը կողմ է քվեարկել 262 ժողովրդական պատգամավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Այսպիսով, 39-ամյա Սվիրիդենկոն դարձել է անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետը և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ Մինչև վարչապետի պաշտոնում նշանակվելը Յուլյա Սվիրիդենկոն զբաղեցնում էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։

Մինչ այս վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիհալը, որն անկախ Ուկրաինայի պատմության մեջ ամենաերկարն է աշխատել այս պաշտոնում՝ 5 տարուց ավելի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շմիհալը կնշանակվի պաշտպանության նախարար, սակայն այժմ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրում է, որ նա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածուներից մեկն է։

–00—ՅՄ