ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. երկու կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ

17/07/2025 12:36 Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի նոր փոխադարձ հարվածների հետևանքով երկու կողմերում էլ զոհեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի պայթյունից 1 կին է զոհվել։

Ըստ նահանգապետի՝ սարքն ընկել է մասնավոր տան վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Հուլիսի 16-ի երեկոյան ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից Բելգորոդում ևս 1 մարդ էր զոհվել, 6-ը՝ վիրավորվել։

Իսկ Վորոնեժում ԱԹՍ-ի բեկորների հարվածից բազմաբնակարան շենքում երեք դեռահաս է վիրավորվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է հուլիսի 16-ի երեկոյից մինչև հուլիսի 17-ի առավոտ ուկրաինական 174 ԱԹՍ խոցելու մասին, որոնցից 122-ը՝ գիշերը։ Հարվածների պատճառով ժամանակավորապես փակվել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը։ ԱԹՍ-ներ են խոցվել նաև Մոսկվայի մարզում։

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ոուսական ուժերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Դնեպր քաղաքին։ Զոհվել է 1 մարդ, 5-ը վիրավորվել են։ Քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ