Մոսկվան ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով

16/07/2025 14:17 Միջազգային

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի մատակարարի Ուկրաինային։

—00—ՄԱ