Չինաստանում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է արագ զարգացող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու», – ասել է Լավրովը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային խնդիրը։ Լավրովը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը հետաքրքրված է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի շարունակմամբ, ինչպես նաև հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը Իրանից վերցնել հարստացված ուրանի ավելցուկը՝ այն հետագայում ատոմակայաններում օգտագործելու համար անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար։
—00—ՄԱ