Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4000 անօրինական միգրանտ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանում ձերբակալվել է 4246 օտարերկրյա քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ընդգծվում է, որ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության կողմից, չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, 2025 թվականի առաջին կեսին կայացվել է 9714 որոշում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մնալու, բնակության, աշխատանքի, ինչպես նաև այլ վարչական իրավախախտումների վերաբերյալ։
«Օտարերկրյա քաղաքացիներից 4246-ը, որոնց նկատմամբ վարչական որոշումներ են կայացվել, ձերբակալվել են չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում»,- ասված է գործակալության հրապարակման մեջ:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել
-
«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու
-
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում
-
Արտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության
-
4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է