ՌԴ-ն Շոստկա քաղաքի վրա արձակել է երեք հրթիռ

15/07/2025 11:13 Միջազգային

Ռուսական զորքերը անցած գիշեր կրկին հարձակվել են Ուկրաինայի վրա։ Նշվում է, որ Սումիի մարզի Շոստկա քաղաքի վրա արձակվել է երեք հրթիռ։ Վնասվել է բժշկական հաստատության շենքը, բնակելի շենքեր և տներ, մեկ մարդ վիրավորվել է։

«Ավերածությունների ծավալը պարզվում է։ Հետևանքները վերացվում են», – հայտնել է մարզային ռազմական վարչությունը։

Շոստկայի քաղաքապետ Նիկոլայ Նոգանի խոսքով, ռուսական զորքերը հարձակվել են Սվեսկիի հոգեբուժական դիսպանսերի վրա, և հիվանդանոցի շենքը ավերվել է։ Բացի այդ, վնասվել են շենքեր ու տներ։

–00—ՅՄ