Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով

14/07/2025 23:06 Միջազգային

Իրանը չի պատրաստվում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը շարունակի որպես նախապայման պահանջել Թեհրանի կողմից ուրանի հարստացումից հրաժարվելը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Մենք չենք առարկում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե դրանք ընթանան առանց նախապայմանների և պահպանվեն Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։ Բայց, երբ նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, սա մեզ համար անընդունելի է, քանի որ դա մեր կարմիր գծերից մեկն է։ Հստակ նշում եմ՝ եթե բանակցությունները պայմանավորված լինեն ուրանի հարստման դադարեցմամբ, ապա դրանք երբեք տեղի չեն ունենա»,-ընդգծել է Վելայաթին։

–00—ՍՊ