Թրամփի բանագնաց Քելոգը ժամանել է Կիև

14/07/2025 11:05 Միջազգային

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը երկարատև այցով ժամանել է Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

Պաշտոնյայի խոսքով՝ քննարկման թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, սպառազինությունը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը։«Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել կրակը։ Խաղաղությունը ուժի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքն է, և մենք աջակցում ենք այս մոտեցմանը», – նշել է Երմակը:

Ավելի վաղ Քելոգը հայտնել էր, որ Կիևում կմնա մեկ շաբաթ:

—00—ՄԱ