Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վթարի է ենթարկվել և հրդեհվել թռիչքից անմիջապես հետո

13/07/2025 22:52 Միջազգային

Մեծ Բրիտանիայի Սաութենդ օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել և հրդեհվել թռիչքից անմիջապես հետո, հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ թերթի՝ Beechcraft King Air B200-ը ուղևորվում էր դեպի Նիդեռլանդներ։

Առցանց արդեն հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս թռիչքուղու վրա տեղի ունեցած պայթյունը, ինչպես նաև սև ծխի ամպեր։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։

—00—ՄԱ