ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-15-ը Վաշինգտոնում կբանակցի Թրամփի հետ

13/07/2025 17:38 Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 2025 թվականի հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն, հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախագահի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի վերջին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ դաշինքի անդամ երկրները պայմանավորվել են ավելացնել պաշտպանության ծախսերը։

—00—ՄԱ