ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը թքած ուներ Ռուսաստանի պետական ռազմավարական շահերի վրա. Պուտին

13/07/2025 14:20 Միջազգային

«ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը թքած ուներ Ռուսաստանի պետական ռազմավարական շահերի վրա և ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելությունների հասնել Ռուսաստանի նկատմամբ»,– ասել է Պուտինը «Ռոսիա 1»–ի լրագրողին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար պարզ դարձավ` իր հետ հաշվի չեն նստի, քանի դեռ իրեն չի դրսևորել որպես ինքնիշխան տերություն, որը կարող է պաշտպանել իր ապագան։

_00_ՄԱ