Իրանի նախագահը 12-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել

13/07/2025 11:00 Միջազգային

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը վիրավորվել է ոտքից 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո։ Այս մասին հաղորդում է Iran International-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ի առավոտյան, երբ Իրանի նախագահը հանդիպում էր անցկացնում Թեհրանում։ Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաքի շենքերից մեկի նկուղում։

Iran International-ի փոծանցմամբ՝ ներկաներից մի քանիսը, այդ թվում՝ նախագահ Պեզեշկիանը, թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։

—00—ՄԱ