Ուկրաինան ու Ադրբեջանը ճանապարհային քարտեզ են ստորագրել

12/07/2025 21:25 Միջազգային


Հուլիսի 12-ինԲաքվում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։

Նիստի արդյունքներով կողմերը ստորագրել են ամփոփիչ արձանագրություն և ճանապարհային քարտեզ՝ փաստաթուղթ, որը նախատեսում է համատեղ նախագծերի և նախաձեռնությունների իրականացում տնտեսության, էներգետիկայի, առևտրի, մշակույթի, լոգիստիկայի, տրանսպորտի, կրթության և գիտության ոլորտներում:

Ինչպես հայտնել է Գալուշչենկոն Facebook սոցիալական ցանցում, բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ փոխգործակցության հարցերին: Մասնավորապես, քննարկվել են էներգառեսուրսների դիվերսիֆիկացման եվրոպական քաղաքականության շրջանակներում ուկրաինա ադրբեջանական գազի մատակարարման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգության բարձրացման համար ուկրաինական ստորգետնյա գազի պահեստարանների օգտագործման հնարավորությունը:

Բացի այդ, Ուկրաինայի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին տրամադրված մարդասիրական օգնության համար, ներառյալ տրանսֆորմատորներն ու էներգետիկ սարքավորումները, որոնք ուղղված են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը:

–00—ՍՊ