Դոնալդ Թրամփը հայտարարել է ԵՄ ապրանքների վրա սահմանվող նոր մաքսատուրքերի մասին

12/07/2025 18:37 Միջազգային

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը 30% մաքսատուրք կսահմանի Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների վրա, իսկ նախկինում սահմանված ոլորտային մաքսատուրքերը կմնան ուժի մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth Social-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակը։

«Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք ԵՄ-ից կգանձենք 30% մաքսատուրք Միացյալ Նահանգներ առաքվող իր ապրանքների վրա՝ առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ եթե ԵՄ-ն ցանկանա բարձրացնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, ապա Միացյալ Նահանգներն այդ թիվը կավելացնի ապրանքների վրա սահմանված 30% մաքսատուրքերին։

–00—ՅՄ