Թեհրանը չի դադարեցրել ՄԱԳԱՏԷ -ի հետ համագործակցությունը, սակայն փոխհամագործակցության ձևը կփոխվի

12/07/2025 17:45 Միջազգային

Իրանի իշխանությունները լիովին չեն դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն ապագայում այն կիրականացվի նոր ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր համագործակցությունը գործակալության հետ չի դադարել, բայց այն կստանա նոր ձև, ինչը բնական է՝ հաշվի առնելով նոր իրողությունները և տեղի ունեցած իրադարձությունները», – ասել է նա դեսպանների և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«ՄԱԳԱՏԷ-ի պահանջները՝ Իրանում ստուգումները շարունակելու համար, համագործակցությունը շարունակելու համար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կքննարկվեն երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից՝ հաշվի առնելով անվտանգության հարցերը», – ընդգծել է արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով, Իրանը նաև լրջորեն մտահոգված է իրանական միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ աշխատակիցների անվտանգության ապահովման խնդրով, քանի որ կա Իսրայելի հետ պատերազմից մնացած չպայթած արկերի պայթեցման վտանգ։

–00—ՅՄ