Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ընը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունները

12/07/2025 17:27 Միջազգային

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի նախագահին հանդիպման հնարավորության համար։ «Սա միշտ մեզ խթան է տալիս զարգացնել հարաբերությունները նախագահ Պուտինի հետ ձեռք բերված այն պայմանավորվածություններին համահունչ, որոնք դուք ձեռք եք բերել, առաջին հերթին, խոսքը ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին է»,-ասել է Լավրովը։

«ՌԴ նախագահը հաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին։ Նա մեծ հույս ունի, որ շատ մոտ ապագայում կշարունակվեն ուղիղ շփումները»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Ձեր այցը շատ կարևոր պահ է մեր հատուկ և ամուր դաշինքը նոր մակարդակի հասցնելու համար, սա շատ կարևոր պահ է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման առումով»,- նշել է ԿԺԴՀ-ի առաջնորդը՝ հավելելով, որ շփումները կարևոր են երկու երկրների շահերի պաշտպանության համար։

–00—ՅՄ