Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում արաբական երկրի կառավարությունը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հուլիսի 12-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։
Հուլիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիային բնական գազի մատակարարման հարցում աջակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՔՊ-ականը «նեղվել» էր, որ իր առաջարկությունները չէին ընդունվել, ուստի պարզաբանում էր պահանջում
-
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կապ չունի ՇՀԿ-ի հետ․ Սիլաև
-
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով զբոսաշրջիկներ են ձերբակալվել
-
Փաշինյանն ու իր թիմն են հայտնվելու ոչ միայն աղբանոցում, այլ նաև ՔԿՀ-ներում. Արծվիկ Մինասյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է