Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

12/07/2025 16:39 Միջազգային

Իրանի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսլմական Հանրապետության ԶՈՒ-ն ունի բարձր մակարդակ և պատրաստվածություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը նման հայտարարություն է արել՝ մասնակցելով Թեհրանում կայացած արարողությանը՝ նվիրված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի Պաղեստինի բաժնի պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ-Սաիդ Իզադիի հիշատակին։

«Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահն ընդգծել է Իրանի զինված ուժերի պատրաստվածությունը՝ գերազանց գնահատելով նրանց կարողությունները»,-նշել է իրանական լրատվամիջոցը։

Նշվում է, որ Բրիգադի գեներալ Իզադիի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին և հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը։

–00—ՅՄ