Գերմանիան մտադիր է առաջիկայում հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային

12/07/2025 13:37 Միջազգային

Գերմանիան կաջակցի Ուկրաինային՝ ֆինանսավորելով հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնց առաջին խմբաքանակը կարող է ուղարկվել արդեն հուլիսի վերջին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինայի հարցով հատուկ շտաբի ղեկավար, գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։

«Նման համակարգերի առաջին մատակարարումը նախատեսվում է հուլիսի վերջին»,- նշել է նա։Գեներալը հայտարարել է, որ ֆինանսական արտահայտմամբ մատակարարումները գնահատվում են եռանիշ մեծ  թվերով։ Ֆրոյդինգը հավելել է, որ Գերմանիան իր գործողությունները համաձայնեցնում է գործընկերների հետ։

—00—ՄԱ