ՕՄՕՆ-ը մերձմոսկովյան Միտիշչիի շուկայից դուրս է բերել ադրբեջանցիներին

11/07/2025 22:00 Միջազգային

Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի շուկայից հուլիսի 11-ին դուրս են բերել ադրբեջանցիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ գործողությունն իրականացրել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ): Շուկայից տեղափոխված ադրբեջանցիների թվի, նրանց իրավական կարգավիճակի և տեղափոխման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ականատեսների տեղեկացմամբ՝ ջոկատի մարտիկները շրջապատել են ադրբեջանցիներին, ապա ավտոբուսներով տարել են անհայտ ուղղությամբ:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և նախօրեին արտաքսվել էր Բաքու:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։