Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնամին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար

11/07/2025 16:28 Միջազգային

Ֆրանսիական բանակի հրամանատար, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում հազվագյուտ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի «գլխավոր թշնամին է Եվրոպայում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը։

Ելիսեյան պալատը հուլիսի 10-ին հայտարարել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը «կարևոր հայտարարություններ» կանի առաջիկա օրերին զինված ուժերի անդամների առջև ելույթում։

Մակրոնի ելույթին ընդառաջ՝ Բյուրկարն ասել է, որ Ռուսաստանը Ֆրանսիան համարում է իր գլխավոր հակառակորդը՝ հիմնականում Ուկրաինային աջակցության պատճառով, որը ցուցաբերվել է ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ