Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը

10/07/2025 14:48 Միջազգային

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն իրականացվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

Լավրովի և Ռուբիոյի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

—00—ՄԱ