Հռոմի պապը առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հռոմի պապ Լևոն XIV-ը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որն Իտալիայում է՝ հուլիսի 10-ին մասնակցելու Ուկրաինայի վերակառուցման շուրջ միջազգային համաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Լևոն XIV-ը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Հռոմի պապը Զելենսկիի հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։
Սա Զելենսկիի երկրորդ մասնավոր ունկնդրությունն է Լևոն XIV-ի մոտ՝ մայիսին կաթոլիկների քահանայապետի պաշտոնում նրա ընտրվելուց ի վեր։
AFP գործակալությունը նշում է, որ այցի ընթացքում Զելենսկին նաև հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։
–00—ՅՄ