Կուրսկում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից կան զոհեր և վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա իրականացված հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Նա հավելել է, որ վիրավորներից 5-ի վիճակը ծանր է։ Նրանց թվում կա երեխա։ Պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են խաղաղ բնակչության համար նախատեսված հատվածի, և որ մերձակայքում ռազմական օբյեկտներ չկան։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 86 ԱԹՍ Բրյանսկի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Մոսկվայի, Սմոլենսկի, Վորոնեժի և Ռյազանի մարզերում։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ինչու էր Գուրգեն Արսենյանը ՌԴ ԱԳՆ գնացել. պարզաբանում է Զախարովան
-
Արթուր Սարգսյանի դատական նիստն ավարտվեց, դատավորը գնացել է որոշում կայացնելու. փաստաբան
-
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքով 8 վիրավորները ճանաչվել են տուժող
-
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. հայցը բավարարվել է
-
ՔՊ-ի ոհմակի հարձակմանն են ենթարկվում մարդիկ, մեզնից էլ պահանջում՝ կա՛մ քայլ արեք, կա՛մ գնացեք ԱԺ-ից
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է