Ես լրջորեն դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ․ Թրամփ

08/07/2025 21:23 Միջազգային

Վլադիմիր Պուտինը առաջին հայացքից բարեկամական է թվում, բայց այն ինչ մենք նրանից լսում ենք, դատարկ և ոչինչ չասող խոսքեր են։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ես լրջորեն դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ, նշել է նա։

ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խնդիրն ավելի բարդ էր, քան ինքը սպասում էր:

–00—ՍՊ