Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնի ինքնիշխան Պաղեստինի ստեղծմանը

08/07/2025 13:20 Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն պաղեստինցիների հետ, սակայն ապագա որևէ անկած պետություն որակել է որպես իր երկիրը ոչնչացնելու հարթակ, ինչի պատճառով էլ անվտանգության ինքնիշխան ուժը պետք է մնա Իսրայելի ձեռքում։

Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորումը երկու պետության գոյությամբ, Նեթանյահուն պատասխանել է․ «Կարծում եմ՝ պաղեստինցիները պետք է ունենան իրենց կառավարելու բոլոր լիազորությունները, բայց ոչ մի դեպքում լիազորություն՝ սպառնալու մեզ։ Դա նշանակում է, որ սուվերեն իշխանությունը, ինչպես նաև ընդհանուր անվտանգությունը, միշտ կմնան մեր ձեռքերում»։

Նա մեղադրել է ՀԱՄԱՍ-ին իսրայելցիներին կոտորելու, իրենց գյուղեր ու քաղաքներ ներխուժելու մեջ։

«Մենք կմշակենք խաղաղություն մեր պաղեստինցի հարևանների հետ, նրանց հետ, ովքեր չեն ուզում ոչնչացնել մեզ, և մենք կձևավորենք խաղաղություն, որի դեպքում մեր անվտանգությունը, անվտանգության ինքնիշխան ուժը միշտ կմնա մեր ձեռքերում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Նեթանյահուն։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57523-ի, իսկ վիրավորներինը՝ 136617-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

—00—ՄԱ