Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը

07/07/2025 23:07 Միջազգային

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են նաև Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանի միջուկային գործունեության, Աֆղանստանում տիրող իրավիճակի և տարածաշրջանային այլ հարցերի մասին։

 

–00—ՍՊ