Վրաստանում ձերբակալվել է գործարար Գիորգի Ռամիշվիլին

07/07/2025 15:27 Միջազգային

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել գործարար Գիորգի Ռամիշվիլիի (մականունը` «Զարալա») ձերբակալման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Գիորգի Ռամիշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

«Այս տարվա հուլիսի 6-ին իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման տերմինալում Գ.Ռ.-ի ձեռքի ուղեբեռը սկանավորելիս առգրավել են հրազեն, փամփուշտատուփ և փամփուշտներ։

Պարզվել է, որ հրազենը գրանցված է եղել Գ.Ռ.-ի անունով, չնայած նշված անձը իրավունք չուներ դա կրելու», — նշել է ՆԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։

—00—ՄԱ