Հութիները հայտարարել են Իսրայելում օդանավակայանի և նավահանգիստների վրա հարձակումների մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Եմենի հութիները երեք հիպերձայնային հրթիռներով թիրախավորել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը, Աշկելոնի էլեկտրակայանը և Աշդոդի նավահանգիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Զինված ուժերի պաշտոնական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիի հայտարարության մեջ նշվել է, որ նաև ութ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել է Էլյաթի նավահանգիստը։ Սարին հայտարարել է, որ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ հասել են իրենց նպատակակետերին, և որ խափանող համակարգերը չեն կարողացել որսալ դրանք։
Նա նաև պարզաբանել է, որ Եմենը լիովին պատրաստ է խափանել թշնամու բոլոր ռազմական ծրագրերը, ինչպես նաև պատրաստ է երկարատև դիմակայության՝ թշնամու ինքնաթիռներին հակազդելու և թշնամու կողմից ծովային շրջափակումը խզելու փորձերը հետ մղելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ