Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ և ընդգծել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նրանք անդրադարձել երկկողմ օրակարգի արդիական թեմաներին։ Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքում իրականացված ռազմական հարվածների նկատմամբ, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ, այդ թվում՝ երկրի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո։ Ընդգծվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում նաև արտահայտվել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Մերձավոր Արևելքում հակամարտության փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախկինում առաջ քաշված համապատասխան կոնկրետ նախաձեռնությունների։
–00—ՅՄ