Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, անհետ կորած է համարվում 11 երեխա

06/07/2025 23:32 Միջազգային

Տեխասում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, կիրակի օրը հայտնել են պաշտոնյաները՝ հավելելով, որ Քեր շրջանում զոհվել է 59 մարդ, իսկ հարևան տարածքներում՝ 9, փոխանցում է CNN-ը։

Ամառային ճամբարից անհետ կորած աղջիկների թիվը 27-ից նվազել է մինչև 11։

Փրկարարները շաբաթ օրը ուսումնասիրել տարածքը՝ գտնելու համար այն մարդկանց, ովքեր դեռևս անհետ կորած են համարվում նախորդ օրը Տեխասում տեղի ունեցած հեղեղումներից հետո։

–00—ՅՄ