TikTok-ը մշակում է հավելվածի նոր տարբերակ ԱՄՆ-ի համար

06/07/2025 23:13 Միջազգային

TikTok սոցիալական ցանցի մասնագետները ամերիկյան շուկայի համար մշակում են նոր հավելված՝ փոխարինելու առկա հավելվածին՝ ԱՄՆ-ում ծառայության հնարավոր արգելափակման պատճառով, հաղորդում է The Information պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ նոր հավելվածն այժմ ունի M2 աշխատանքային անվանումը, և սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է այն տեղադրել ամերիկյան հավելվածների խանութներում սեպտեմբերի 5-ին։

Հունիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ հարուստ մարդկանց մի խումբ» պատրաստ է գնել TikTok-ը ByteDance-ից։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը, Պեկինը կհետևի Չինաստանի օրենքներին և կանոնակարգերին TikTok-ին վերաբերող հարցերում։

–00—ՅՄ